Thursday, February 11, 2010

"Բառարան"

աման-ամանչ - "աման-չաման"

գիդիմոտ - бегемот

պայասուկ - պայուսակ

մազարակ - մազակալ

տիղա - տղա

կաճատ - ճակատ

կուճութ - ճկույթ

(ս)տիպակ - սպիտակ

գիդիմոտ - бегемот

տեպկա - պետք է

կըմեր - կրեմ (шоколадный крем)

Wednesday, February 3, 2010

Մանկապարտեզ

Էսօր մանկապարտեզում Ալեքսը պոչիկս քանդել էր` ուզում էր քանդեր, ես էլ սենց նեղացած սենց էի նստած: Նեղացած! Որովհետև կուբիկս էլ վերցրեց... ես նստած կուբիկներով խաղում էի, կապույտ կուբիկն էր իմ մոտ, ինքն էլ վերցրեց իմ մոտից... ու ես տենց նեղացած մնացի ...

Քնել եմ! Սպաս չեմ կերել, որովհետև չեմ սիրում... մենակ հաց եմ կերել, ցա'մաք հա'ց! Ես էնտեղի ճաշիկները չեմ սիրում, սիրում եմ ... օրինակ մարիսա (հարիսա)... մեկ-մեկ տալիս են մարիսա... մանկապարտեզում...


Մամա-պապա :)

Էսօր Լևոնի հետ մամա-պապա ենք խաղացել: Ես մաման էի, Լևոնը` պապան: Էսօր մամայի ծնունդն էր... ես էի` Մանեն էր մաման: Իսկ մամայից հետո պապայի ծնունդն էր` Լևոնն էր պապա էղել... Իրան նվեր տարա, իսկ որ իմ ծնունդն էր պապան ինձ նվեր չբերեց: Ես պապային նվիրեցի աման-ամա~նչ (աման-չաման), պատառաքա~ղ, բաժա~կ, գի~րք... Հետո էլի գի~րք...

Էսօր չարություն չենք արել... թափել ենք, հավաքել ենք...

Էսօր էլի սովորել եմ գլխի վրա կանգնել ու գլուկոնձի...

Առավոտը տատիկի ու պապիկի հետ մենակ էի տանը, հետո տատիկը գնաց Լևոնին բերի ես մնացի պապիկի հետ: Գնացի մեր սենյակը թափեցի, հետո հավաքՎեց: Ես թափում եմ, հետո հավաքՎումա և ո'չ հավաքում ենք... այ հավաքՎումա... շորերս էլի...


02.02.1010

Monday, February 1, 2010

Սարդիկ

Մենք երեկոյան մուլծիկ ենք նայել, բայց հիմա իմ բլոգը չենք բացել, հիմա բացել ենք, որ ես պատմեմ, բայց ես հիմա բլոգ ունեմ, մամաս բացելա և նոր է...

Մենք սարդիկը սարքեցի'նք... ձվի տուփի'ց, թուղթի'ց, բամբակի'ց, սոսինձի'ց... սարքեցին մաման, Լևոնը, Մանե'ն.