Sunday, March 21, 2010

Մոխրոտին ու ապերիկը

Էսօր մենք թատրոն ենք գնացել` "Մոխրոտիկ" թատրոնը: Մոխրոտիկն էր, հետո փերի կար իմ նման: Փերին քայլում էր, հետո փերին ինձ ձեռքով արեց, ես էլ` իրան: Հետո ծիտիկներ էին սենց, Մոխրոտիկը մեջը իրա ապերիկի հետ և ձին էր իրանց կողմը սենց քայլում, հետո թողեցին, հետո ուրիշ բան եղավ: Գոռացին-գոռացին թագավոր ու զինվորը, օ~յ, օ~յ, խառնվեցին իրա~ր, վա~յ, վա~յ, հլը պասիր, հլը պասիր, հլը պասիր, լավ, հիմա... Թագավոր... ու գրկեց թագավորին, թագավորին ուզում էին բռնեն: Թագավորին վերջը չբռնեցին, գնացին, տեսան, որ իրանք չար էին: Մոխրոտիկը լա~ց էր լինում, լա~ց էր լինում, որտև մենակ էր ինքը ու գիշեր էր: Փոխար (փոխանակ) ինքն էլ գնար` չգնաց, դրա համար գիշեր էղավ, մնաց մենակ, չկարողացա~վ, ինքը չեր կարողանում դուռը բացել:
Ու հետո եկան չարերը: Հմմմ, ջղայնացավ մեծը, ասե~ց, ո~ր դուռը փակելու եմ վրադ` մնաս մենակ: Ասումա էղա~վ, էղա~վ ու չար տատիկ եկավ, ասեց ես հիմա կխփեմ ու դու կգնաս: Շուրջը պտտվեց ու չտեսա~վ: Ու վերջացա~վ:
Դդումի վրա նստեց, որտեղ ինքը չարություն էր արել:
Հետո ուզում էին կոշիկ փորձեին, էն մյուսը ... հետո Մոխրոտիկին եղավ: Հետո Մոխրոտիկը պարեց իրա ապերիկի (արքայազնը) հետ: Ու հեքիաթը վերջացավ: