Friday, November 5, 2010

Մանկապարտեզ

Ես ուզում եմ, որ մաման իմ բլոգը գրի, օրովհետև վաղուց չենք գրել ու շատ բաներ ունեմ ձեզ պատմելու:

Ես ամեն օր գնում եմ մանկապարտեզ, պատրաստվում ենք հանդեսի: Ես հանդեսին լինելու եմ խնձորիկը, իսկ մյուսները ուրիշ բան են լինելու. մեկը` կարմիր գլխարկ, էն մեկը` գայլ, մեկը` ոզնի, մեկը` արջ, էն մյուսները` մոռացել եմ...

Էսօր մանկապարտեզում նկարել ենք, խաղացել ենք, պարապել ենք, հաց ենք կերել: Ես ամենաշատը նկարել եմ սիրում, շա~տ-շատ... ու կալյասկա եմ սիրում քշել... ու դոմինո խաղալ... ու լոտո... Չեմ սիրում "մաննի կաշա" ու թարխո (թարխուն) ու չեմ սիրում կաթնով: Չեմ սիրում տղաների բան խաղալ. մեքենաներ սիրում եմ, բայց ուրիշ տղաների բաներ չեմ սիրում:

Վահեն շատ չարա, օրովհետև էրեխեքին խփումա... ու չար են Էմիլը ու Անդրեն: Դինան էլա չար :(
Ամենախելոքը ես եմ ու Արֆիդան... Դավիթը...
Էսօր մանկապարտեզում ծառին խնձորներ ու տանձեր ենք կպցրել!!! :))) Թղթից!

Ես արդեն մեծ եմ :) կարողանում եմ հագնել կալգոտկի ու նենց, որ հատ չգնա! :)))

No comments:

Post a Comment